Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի չորս նախագահ

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի չորս նախագահ
20.04.2015 | 21:43

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ավելի քան 60 միջազգային պատվիրակություններ են ներկայանալու ոգեկոչման արարողությանը։
«Գալիս են որպես իրենց պետության և նախագահի ներկայացուցիչ։ Հանրապետության նախագահին ուղղված նամակներում բազմաթիվ ղեկավարներ նշել են, որ «Հայոց ցեղասպանությունը մեր ընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցն է», և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով»,- ասաց Սարգսյանը։ ԵԱՏՄ-ում Հայաստանի երեք դաշնակիցներից միայն Ռուսաստանն է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով մասնակցելու ապրիլքսանչորսյան միջոցառմանը: «Ղազախստանում այդ օրերին նախագահական ընտրություններ են, և մենք այնտեղից պատվիրակություն չենք սպասում։ Բելառուսը ներկայացված է պետական մակարդակով, բայց ով կոնկրետ, հիմա դժվարանում եմ պատասխանել, ցուցակը չունեմ ձեռքիս տակ»,- նշեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Վիգեն Սարգսյանը կրկնեց դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, թե Վաշինգտոնը ներկայացնող պատվիրակության կազմը նշանակելու է անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման. «Մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ մենք առաջինը որևէ մեկի մասնակցությունը չենք հաստատել, միշտ թողել ենք իրենք հայտարարեն»։

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ